Ռուսաստանը Հայաստանին երկու թեստ-համակարգ է նվիրել, որոնք նախատեսված են կապիկի ծաղիկ հիվանդության 200 դեպքերի ախտորոշման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հայաստանի առողջապահության նախարարությունից։
«Մենք երկու թեստ-համակարգ ենք ստացել Ռուսաստանից, որոնք նախատեսված են 200 լաբորատորիական հետազոտությունների համար», - ասել են գերատեսչությունից՝ հավելելով, որ դրանցից մեկն արդեն օգտագործվել է, հիվանդության դեպքեր չեն հայտնաբերվել։