Ուկրաինան կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին, որը կանցկացվի դեկտեմբերին՝ Երևանում։ Այս մասին ասվում է Eurovoix հարթակում։

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ավելի վաղ հայտարարել էին, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»֊ում Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ 2022-ը» կանցկացվի դեկտեմբերի 11-ին՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Ինչպես հայտնի է, «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը Երևանում անցկացվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն անցկացվել է 2011 թվականին՝ Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո։