Սոչիում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի բանակցությունները՝ նեղ կազմով:
Հանդիպման սկզբին, Պուտինը երախտագիտություն է հայտնել թուրք գործընկերոջը հացահատիկային ճգնաժամի հաղթահարման հարցում հաջողության հասնելու կապակցությամբ:
Բացի այդ, Կրեմլի ղեկավարը «Թուրքական հոսքը» անվանել է դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման կարևոր ուղիներից մեկը՝ նշելով, որ գազամուղն աշխատում է անխափան:
Էրդողանն, իր հերթին, հույս է հայտնել, որ Թուրքիան և ՌԴ-ն նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու նախագահները մտադիր են քննարկել ռազմավարական էներգետիկ, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր: