ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերնիսաժում արդեն կարող եք գնել Արցախից մի բուռ հող՝ ձեր մի կտորը Արցախից։
Փնտրեցի՝ Շուշի, Հադրութ, Աղավնո, Բերձոր, այլեւս մեր պատմական հայրենիքի տեղանուններով սառնարանի ճտիկ դեռ չկար։
Բայց, եթե պահանջարկ լինի՝ խոստացան մեկ օրում կազմակերպել։
Ես երկար եմ փորձել հասկանալ, թե ինչո՞ւ հնարավոր եղավ 1915-ի ցեղասպանությունը։
Հիմա, պետականության կորստի մուտքին կանգնած՝ հասկանում եմ։
Ասեմ, որ ի տարբերություն Նիկոլի, ով Արցախն ու Հայաստանը կտոր-կտոր, ձրի նվիրում է թուրքին, Արցախի հողը Վերնիսաժում վաճառվում էր մեկ բուռ հողը՝ 3 հազար դրամ»։