Զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզ է, նրանց թվում է՝ հղի կնոջ և երեխայի։ Անհետ կորած է համարվում 10 քաղաքացի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Քանի որ տեղեկություն կա, որ տվյալ հատվածում քաղաքացիներ կան, մեծ տեխնիկա չենք օգտագործում, որ չվնասենք։ Հիմնականում աշխատանքներն իրականացվում են ձեռքով, հավաքվում է տարածքում եղած բեկորները և տեղափոխում տարածքից դուրս»,- նշեց Կոստանյանը։
Նրա փոխանցմամբ՝ այս պահին ՓԾ ծառայողների թիվը 100 է, նրանց հետո համատեղ Կամիր Խաչի և կամավորների ուժեր կան, հավելյալ ուժերի կարիք այս պահի դրությամբ չկա։