«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված վաղը՝ օգոստոսի 17-ին ժամը 10:00-ից մինչեւ օգոստոսի 18-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երեւանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջանների հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը՝ բացառությամբ՝ Քանաքեռ թաղամասի, Բուսաբանական, Գերցենի, Լեփսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փող. 90, 105 համարների, Գոգոլի փող. 108-ից բարձր համարների, Ռուբինյանց փող. 17-ից-23 համարների՝ իրենց կոտորակներով, Էմինեսկու փող. 1, 2 համարների: