«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14–ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված Վարդան Քոչարյանը 62 տարեկան էր, երկար տարիներ մեծածախ առեւտրով էր զբաղվում։

Նրա դուստրը՝ Սիրանուշ Քոչարյանը, հայկական «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիրն է։ Սիրանուշն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայրիկի հետ լուսանկարը եւ կից գրել. «Աշխարհ չկա առանց ՔԵԶ ՊԱՊ ՋԱՆ… ԻՄ ՀՐԵՇՏԱԿ»։