«Փաստացի չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են ԱՄՆ-ին հեռացնել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից»:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ մամուլի ծառայության վարչության տնօրեն Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունը՝ կապված ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ նշանակելու և, ըստ էության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաքելություն ազդարարելու վերաբերյալ:
Աբդուլաևայի խոսքով, «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է» և միջազգային գործընկերները պետք է գիտակցեն, որ այդ հարցը ադրբեջանա-հայկական հարաբերությունների հետ կապելով դրական ազդեցություն հնարավոր չէ ունենալ: