Ռուս խաղաղապահ զորակազմը ամբողջությամբ դուրս եկել Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձոր քաղաքի (Լաչին) տարածքից:
Ադրբեջանցի զինծառայողներն արդեն տեղակայված են տարածքում և ծառայություն են իրականացնում, գրում է ԱՊԱ-ն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ից ռուս խաղաղապահները տեղակայվել են Բերձորի միջանցքի այլընտրանքային ճանապարհահատվածում: