Սեպտեմբերի 7-ին, ժամը 01։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 2-րդ ոլորանի վրա, տեղի է ունեցել քարաթափում։

ԱԻՆ-ից հայտնում են, որ ֆեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 70 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակվել է․ կա քարաթափման վտանգ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն: