Սա արդեն 2-րդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին դեպքը մայիսին էր, երբ Բրյուսելում խոստում էր տրվել, իսկ երկրորդը՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել 17 հայ գերիների մինչև սեպտեմբերի 30-ը»,- գրել է նա: