Ռուսաստանը և նրա դաշնակիցները՝ Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան, խափանել են նավթի գների իջեցման նախագահ Ջո Բայդենի ծրագրերը: Այս մասին գրում է ամերիկյան Foreign Policy ամսագիրը։ Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան բռնել են Ռուսաստանի կողմը՝ դրանով իսկ թույլ չտալով Վաշինգտոնին զրկել Մոսկվային եկամտի հիմնական աղբյուրից։

Բայդենի համար, որն այս տարի սիրաշահել է Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի այլ երկրներին նավթի առատ մատակարարումներ ապահովելու համար, այս որոշումը հարված էր:

Սեպտեմբերի 5-ին OPEC + դաշինքը որոշում է ընդունել նավթի արդյունահանումը նվազեցնել օրական 100 մլն բարելով։ Այսպիսով, OPEC +-ը որոշեց վերադառնալ 2022 թվականի օգոստոսին եղած արդյունահանման ծավալներին։ Ամերիկյան լրատվամիջոցներն այսօր հայտնել են, որ OPEC + որոշումը անխուսափելիորեն կհանգեցնի բենզինի գների բարձրացմանը։ Ամերիկացիներն ավելի շատ բենզինի և տան ջեռուցման կարիք կունենան, հաղորդում են ամերիկյան թերթերն ու հեռուստաալիքները: Ըստ նրանց՝ ԱՄՆ-ի բենզալցակայաններում բենզինը կարող է թանկանալ մեկ գալոնի (3,785 լիտր) դիմաց 10-20 ցենտով։