ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպանը դիմել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելու դիմումով։ «Sputnik Արմենիայի» հետ զրույցում ասաց փաստաբան Անդրանիկ Մանուկյանը։

Պաշտպանը տեղեկացրեց, որ Ստեփան Գալստյանի առողջական վիճակի ուսումնասիրության վերաբերյալ արդեն նշանակել է դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք Ստեփան Գալստյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։ «Այս պահին Ստեփան Գալստյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, առողջական վիճակը գնահատվում է անբավարար»,- ասաց նրա պաշտպանը։ Թե կոնկրետ ինչ ախտորոշումներ են Ստեփան Գալստյանի մոտ պաշտպանը չնշեց, ասելով, որ դա բժշկական գաղտնիք է։