Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում՝ հիմնականում բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Տեսանելիությունը ցածր է Ստեփանակերտ-Ննգի ավտոճանապարհի Բովուրխանի ոլորաններում և Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի շրջանի Լիսագոր հատվածում:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է լինել առավել ուշադիր: Հետևեք երթևեկության և անվտանգության կանոններին: