Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը բացահայտել է ադրբեջանցի «բնապահպանների գաղտնիքը։
«Մարդիկ հարցնում էին, թե որտե՞ղ են քնում ադրբեջանցի «էկոակտիվիստները», որոնք փակել են Լաչինի միջանցքը և 25 օր ծուղակի մեջ գցել 120 հազար հայի։ Գետնի՞ն՝ իրենց «ցույցերի» տեղում։ Իհարկե, ոչ։
Նրանց բերում են ավտոբուսով։ Անում են իրենց հերթապահությունը «ցույցին»։ Հետո գնում են «Xaribülbül» հյուրանոց քնելու։ Շատերը կարծես թե մնում են 3 օրից պակաս:
Այստեղ պատկերված «ակտիվիստներից» ոմանք ադրբեջանցի զինվորներ են»,- գրել է նա։