Սառը ձեռքերը կարող են վկայել ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ բարձր զգայունության մասին, սակայն որոշ դեպքերում անընդհատ սառը մատները վկայում են նաև առողջական ավելի լուրջ խնդիրների մասին։ Այս մասին Ռադիո Sputnilk-ին ասել է բժիշկ-թերապևտ Ալեքսեյ Խուխրեւը։

Ամենից հաճախ սառը ձեռքերից բողոքում են կանայք , եթե մատները սառչում են ջերմաստիճանի ամենաչնչին անկման դեպքում, ապա անհանգստանալու ոչինչ չկա։ Արժե ահազանգել, եթե վերջույթները հանկարծ սկսում են կորցնել զգայունությունը և անհավասար սառչել:

«Օրինակ՝ մինչև մատնոսկրը, մատները սպիտակում են, ինչպես մոմը, իսկ ձեռքի մյուս մասը նորմալ գույնի է, և նրա ջերմաստիճանը նորմալ է։ Որպես կանոն, նման կտրուկ սառչելն ուղեկցվում է ցավով, այսինքն՝ մարդուն իսկապես ցավ է պատճառում, քանի որ առաջանում է անոթային սպազմ, որին, որպես կանոն, հաջորդում է ռևմատիկ հիվանդությունը»,- զգուշացրել է բժիշկը։

Եթե միայն մեկ ձեռքն է սառչում, ապա սա նաև լավ պատճառ է ռևմատոլոգի կամ նյարդաբանի հետ խորհրդակցելու համար, այս ախտանիշը կարող է վկայել արյան անոթների հետ կապված խնդիրների մասին: