Հենց հիմա ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պետք է հեռացվի զբաղեցրած
պաշտոնից,քանի որ հրապարակային կեղծիք է թույլ տվել։
Ռուսաստանը Հայաստանին Միութենական պետության մեջ մտնելու առաջարկ չի արել։
Դա Նիկոլն էլ փաստեց։
Դե ուրեմն ազատի ԱԽՔ-ին։
Եթե չազատես,ուրեմն դու ես հանձնարարել այդ հիմարությունն ասել՝ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի պասով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: