Կանադացի պատգամավոր Գարնեթ Ջենուիսը Twiiter-ի իր էջում Բաքվին կոչ է արել դադարեցնել Արցախի շրջափակումը։

«Սարսափելի է։ Ես շարունակում եմ կոչ անել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել այս անօրինական շրջափակումը։ Աշխարհի մյուս կառավարությունները պետք է ակտիվացնեն իրենց ներգրավվածությունը՝ արձագանքելու այս ճգնաժամին»,- գրել է նա: