Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է Sputnik Ղազախստանը։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա հոսպիտալացվել է սրտի վիրահատության համար։ Մի քանի օր առաջ Ղազախստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի մասին» օրենքը, որը Նուրսուլթան Նազարբաևին հռչակել է ազգի առաջնորդ։ Օրենքն ընդունվել է 2000 թվականին և մի քանի անգամ վերանայվել է։

Նազարբաևը ղեկավարել է Ղազախստանը գրեթե 30 տարի, նա պաշտոնը լքել է 2019 թվականի մարտին։ Նրա իրավահաջորդը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։