ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է «Զանգեզուրյան միջանցքի» բացումը սպասարկելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:
«Որքանով հասկանում եմ, արդեն առկա է բազմակողմանի կոնսենսուս ԵՄ, Թուրքիայի, Իրանի և, բնականաբար, Երևանի ու Բաքվի միջև։
Մնաց հասկանալ միջանցքի կարգավիճակը։ Թեև ցանկացած կարգավիճակում՝ անգամ հայկական կողմի տոտալ վերահսկողության պարագայում, այն ծառայելու է մեկ նպատակի՝ թուրքական էքսպանսիայի իրականացմանը դեպի Կասպից տարածաշրջան ու Մեծ Կենտրոնական Ասիա։
«Թավշյա հեղափոխություն» հատուկ օպերացիան մոտենում է իր ավարտին»,-գրել է նա։