ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական, այս մասին տեղեկանում ենք |Հայաստան Հանրապետության նախարարի հրամանագրից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը.
Վահրամ Դումանյանին 2023 թվականի փետրվարի 2-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- նշված է հրամանագրի մեջ: