Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Դժվարանցանելի են Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը և Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի Հոռոմի հատվածը։

Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար:

Արագածոտնի, Լոռու մարզերի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայք, Եղեգնաձոր, Նոյեմբերյան, Իջևան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Գորիս քաղաքում մառախուղ է։