Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որոշում է կայացվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է «Հաց բերող» անունով Արթուր Սարգսյանի գործով ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն տալու համար։