Փետրվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հաստատվել են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակները։
Քննարկվել են Սպիտակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունների արդյունքները։ Քաջայր Նիկողոսյանը հաստատվել է Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում։
Մտքեր են փոխանակվել սպասվող ՏԻՄ ընտրությունների և այլ ընթացիկ հարցերի շուրջ։