Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում կիրականացվեն Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները, նման հույս է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է APA-ն։
«Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել առանցքային տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ խաղաղության նախաձեռնությունները, որոնք մշակվել են կողմերի (Հայաստանի և Ադրբեջանի - խմբ.) միջև Ռուսաստանի հետ միասին, կիրականացվեն», - ասել է Զախարովան։
Զախարովան հայտարարել է, որ Հարավային Կովկաս ներթափանցելու Արևմուտքի փորձերը «լկիտություն է»։ Նրա խոսքով, այս քաղաքականությունը տարվում է ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։
«Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ Արևմուտքն էլ ավելի էթ ակտիվացել»,- հավելել է դիվանագետը։