ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Ուղերձում ասված է․
«Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ շնորհավորում եմ գեղեցիկ ու հմայիչ, ուժեղ և խելացի բոլոր կանանց՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Կյանքը սկսում և շարունակվում է ձեզնով: Առողջ եղեք, պահպանեք ձեզ, ձեր սիրելիներին և ապրեք երկար:
Խաղաղություն, բարեկեցություն և ամենայն բարիք ձեզ ու ձեր ընտանիքներին»: