Ազգային ժողովը գումարել է իր հերթական քառօրյա նիտերը. օրակարգում ընդգրկվել է 24 հարց:
Մասնավորապես, ԱԺ օրակարգում ընդգրվել են հետեւյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն,
- Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին,
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրություն,
Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 12-ին օրվա առաջին հիմնական նիստում: Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը:
Իսկ ՄԻՊ-ի թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ Արահիտ Մանասյանն է: