Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:
Վերահսկողական վարչության ուսումնասիրությամբ' Նոտարի կողմից հաստատված թվով 163 նոտարական ակտերում արձանագրվել են օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների խախտման հատկանիշներ՝ ըստ որոնց «Երևան» նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանի նկատմամբ կիրառվել է «գործունեության կասեցում» կարգապահական տույժը՝ երեք ամիս ժամկետով:
Որոշումը Նոտարի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով երկամսյա ժամկետում: