Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիեռա Լեոնեի Հանրապետության նախագահ Ջուլիուս Մաադա Բիոյին Սիեռա Լեոնեի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Հայաստանը կարևորում է Սիեռա Լեոնեի հետ շփումներն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Հուսով եմ, որ համատեղ ջանքերով կխորացնենք երկու երկրների միջև առկա հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք, իսկ Սիեռա Լեոնեի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»: