Մայիսի 4-ին վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել եմ ՊՆ N զորամասերում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել եմ զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։

Ստուգայցի շրջանակում հանդիպել եմ նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ:

Շրջել եմ զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:

Այցելել եմ նաեւ առաջնագիծ, հետևել ինժեներական, դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին»,- նշել է նա: