Ադրբեջանը Բերձորում ոչնչացրել է Փառքի հուշարձանը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու տարածքից լուսանկար հրապարակել։

«Ադրբեջանը Բերձորում ոչնչացրել է Փառքի հուշարձանը, որ հավերժացնում էր Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը:

Հետաքրքիր է' կլինի՞ արդյոք որևէ արձագանք Հայրենական պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանների ոչնչացման մասին, ինչ-որ ռեպորտաժներ կամ թոք-շոուներ, որտեղ հայրենասերները կդատապարտեն այս քայլը։ Թե՞ բավարարվեք կողմերին ուղղված զսպվածության ավանդական կոչո՞վ:

Երկակի ստանդարտներ, հիմարություն և ագահություն, իսկ հետո' դեմքի զարմացած արտահայտություն, թե՞ ամեն դեպքում ինչը և երբ այնպես չի եղել»,- գրել է նա։