Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում կատարվում է ժայռային հանույթ, քարաթափում։ Ուստի շինարարության հետ կապված՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում նշված ճանապարհահատվածում կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Ճանապարհը երթևեկության համար բաց կլինի հետևյալ ժամերին՝
08.00-08.45
13.00-14.00
18.00-18.30
Մյուս ժամերին ճանապարհը երթևեկության համար կբացվի կես ժամը մեկ պարբերականությամբ։
Պատճառվող անհարմարության համար հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
Եվ շինարարական, և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները զգուշացվել են, որպեսզի ձեռնարկեն բոլոր միջոցառումները՝ անվտանգ երթևեկություն ապահովելու համար։