«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները վերադառնում են ճամբարներ, հայտնում է ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի մամուլի ծառայությունը Telegram-ի ալիքում։

«Գիտակցելով ողջ պատասխանատվությունը, որ ռուսական արյուն կթափվի կողմերից մեկից, մենք շրջում ենք մեր շարասյուները և պլանի համաձայն հակառակ ուղղությամբ մեկնում դաշտային ճամբարներ»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո Պրիգոժինը համաձայնել է դադարեցնել «Վագներ»-ի անձնակազմի տեղաշարժը ՌԴ տարածքով։