«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություններ, չափագրումներ են կատարել Հ-45, /Մ-2/ - Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհի 3.7-րդ կմ-ից սկսած։
Հիմնադրամի հաղորդմամբ՝ ճանապարհի որոշակի հատվածներում նախատեսվում է իրականացնել միջին նորոգման աշխատանքներ։ Ճանապարհային դեպարտամենտի ինժեներների ուսումնասիրության արդյունքում կկազմվի միջին նորոգման նախագիծ։