ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ադրբեջանը վերջին օրերին ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետից տեսանյութեր է հրապարակում, որում տեսանելի է Կարմիր Խաչի միջոցով Հայաստան տեղափոխվող արցախցիների' անձնագրային ստուգումները:
Այս անգամ նպատակը ոչ թե ցույց տալն է, որ արցախցիներն անցնում են իրենց վերահսկողության տակ գտնվող անցակետով, այլ այն, թե իբր միջանցքը բաց է և շրջափակում չկա:
Իրականում ակնհայտ է, որ ոչ միայն միջանցքը փակ է արցախցիների կանոնավոր շարժի, այլ առհասարակ մատակարարումների համար և խիստ սահմանափակ անցում կա միայն առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց և նրանց ուղեկցողների համար:
Ադրբեջանն անընդհատ փոխում է մարտավարությունը' փորձում է հասկանանալ, թե ինչպես կարող է արագ հասնել իր նպատակին:»: