Հուլիսի 11-ից մեկնարկել են FLY ARNA ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան երթուղով թռիչքները։ Այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանույունից․

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան կիրականացվի շաբաթական երկու չվերթ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։