հետո հիշել է, որ դրանում 30 հազար դոլար է պահել, գրում է LADBible-ը։ Այժմ թոշակառուն հույս ունի, որ կահույքի նոր սեփականատերը կվերադարձնի գումարը։
Ջորջի խոսքով՝ ինքը տանը վերանորոգում էր անում, ուստի որոշել է ազատվել հին բազմոցից։ Սակայն օրեր անց թոշակառուն հիշել է, որ այդ բազմոցում 30 000 դոլար է պահել։
«Ես չեմ կարող հավատալ, թե որքան հիմար եմ եղել», - ասել է ավստրալացին:
Ցավոք, Ջորջը չի կարողացել հետևել, թե ում են նվիրել կահույքը: Այժմ տղամարդը հույս ունի, որ բազմոցի նոր տերը կգտնի գումարը և կվերադարձնի այն։ Այս առնչությամբ թոշակառուն նաև մի քանի գրառում է կատարել սոցցանցերում՝ գումարը վերադաձնելու համար պարգև խոստանալով։
«Եթե ես հետ ստանամ գումարի գոնե մի մասը, ես երջանիկ կլինեմ», - ասել է Ջորջը: