Հուլիսի 28-ին ռուսական հրթիռը խոցել է Դնեպրում Ազգային Անվտանգության շենքը։ Այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Դնեպր։ Ուրբաթ երեկո։ Հարված Ազգային անվտանգության շենքին»,- գրել է Ուկրաինայի ղեկավարը։
«Բոլոր անհրաժեշտ ծառայությունները տեղում են։ Մենք արագ արձագանքում ենք և օգնում մարդկանց։ Մենք իրավիճակը վերահսկողության տակ ենք պահում»,- ասվում է Զելենսկիի հայտարարության մեջ։
«Ռազմական խրոնիկա» տելեգրանյան ալիքի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության շենքի վրա հարվածելու համար կիրառվել են «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներ։