Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստան ադրբեջանական ներխուժումներն անտեսված են։ Թե՛ միջազգային, թե՛ ներքին հարթակներում մոռացված են։ Սա բացարձակ անթույլատրելի է։ Մեր նոր զեկույցը՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների և բնակավայրերի հարևանությամբ անօրինական ներկայության փաստերի վերաբերյալ (https://tatoyanfoundation.org/…/Report-on-the-Azerbajani-un…) Զեկույցը ներառում է տվյալներ Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի վերաբերյալ: Բացի այն, որ ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, նրանք հանցավոր արարքներով սահմանային բնակիչներին զրկել են իրենց արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից, որի հետևանքով բնակիչները չեն կարողանում վաստակել ընտանիքի եկամուտը եւ այլն: Մարդկանց տները գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո: Մարդկանց արժանապատվությունը, իրավունքներն ամբողջությամբ ոտնահարված են: Բնակիչներն անգամ չեն կարողանում այցելել եկեղեցիներ, իրենց ընատնիքի անդամների ու մտերիմների շիրիմներին: Ադրբեջանական այս հանցավոր արարքների հիմքն այդ երկրի իշխանության հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական շարունակվող քաղաքականությունն է: Ընդ որում, այս քաղաքականությունն ու խախտումները նույնն են թե´ Հայաստանում (Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր), թե´ Արցախում: Մենք երախտագիտություն ենք հայտնում ԱՄՆ փաստաբաններ Կարօ Ղազարեանին և Գառնիկ Քերքոնեանին, ովքեր անմիջականորեն մասնակցել են փաստահավաք աշխատանքներին »։
Առաջարկում ենք նաև
24/02/21 23:50
Իմ հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում. Արման Թաթոյան
15/02/21 12:55
Ադրբեջանական կողմը կրակում է Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ՝ փոքր և խոշոր տրամաչափի զինատեսակներից․ Արման Թաթոյան (տեսանյութ)
12/01/21 13:14
Ադրբեջանական մեքենան եկավ գյուղ և ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա մեր երեխաներն էին խաղում. Արման Թաթոյան
09/10/24 12:40
Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով. Թաթոյան
09/10/24 10:20
Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով. Թաթոյան
30/04/24 16:00
Ոստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարություն
27/04/24 11:05
Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման Թաթոյան
02/04/24 15:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման առանցքում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չէ. Պետդեպ
28/03/24 21:17
«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան