Անցյալ տարվա վերջին Սելին Դիոնի մոտ ախտորոշվել է մկանային կոշտության համախտանիշ։ Սա հազվագյուտ անբուժելի հիվանդություն է, որի պատճառով երգչուհին անընդհատ ցավոտ մկանային ջղաձգումներ է զգում։ Այդ պատճառով նա ստիպված է եղել հրաժարվել երգից եւ ելույթներից։ Ցավոք սրտի, հիվանդությունն ամբողջությամբ բուժելի չէ, սակայն, ասում են՝ հնարավոր է դանդաղեցնել դրա զարգացումը։
Նախօրեին երգչուհու առողջական վիճակի մասին նոր տեղեկատվություն է հայտնվել։ Երգչուհու քույրը՝ Կլոդետը, կիսվել է այն մանրամասներով, որոնք շատ են հուզում երկրպագուներին։ «Նա քրտնաջան աշխատում է: Նա լսում է այս հազվագյուտ հիվանդության ոլորտում լավագույն հետազոտողներին»,- հայտարարել է կինը։
«Կարծում եմ, որ նա պետք է հանգստանա: Նա միշտ անում է առավելագույնը, միշտ փորձում է լինել լավագույնն իր խաղում։ Ինչ-որ պահի ձեր սիրտը եւ ձեր մարմինը փորձում են ձեզ ինչ-որ բան ասել: Կարեւոր է լսելը»,- Us Weekly-ին տված հարցազրույցում ասել է Կլոդետը։
«Մենք վստահում ենք նրան: Նա կարգապահ է իր կյանքի բոլոր ոլորտներում... Մենք չենք կարող գտնել որեւէ դեղամիջոց, որն աշխատում է, բայց կարեւոր է հույս ունենալ», - ավելացրել է աստղի քույրը: