Այսօր վաղ առավոտից համացանցում տարածված ահասարսուռ տեսանյութում երևացող ընտանիքում 5 երեխա է ապրում' 4 աղջիկ և 1 տղա։ Այն աղջիկը, ում ծեծում և նվաստացնում են, ընտանիքի ավագ դուստրն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է միջնեկ աղջիկներից մեկի ուսուցչուհին։
Պարզվում է' ընտանիքը կարճ ժամանակ է ապրել Գավառում, այս տարվա հունիսին տեղափոխվել են Երևան։ Հայտնի է դստերը հոգեկան և ֆիզիկական տառապանքներ պատճառող կնոջ ինքնությունը' նա 34-ամյա Աննա Արևշատյանն է։ Մեզ հետ զրույցում ուսուցչուհին սարսափելի մանրամասներ պատմեց ընտանիքի մասին։ Պարզվում է' ընտանիքի հայրը' Թաթուլ Մադաթյանը, մոտ 1 տարի առաջ դատապարտվել է' աղջիկներից երկուսի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար։
«Աղջիկներից մեկն այն ժամանակ դեռ երրորդ դասարանում էր սովորում, վատ է զգացել երեխան, ուժեղ ցավեր է ունեցել, բժշկի են տարել, պարզվել է' երեխան սեռական բռնության է ենթարկվել»,– պատմում է ուսուցչուհին։
Նրա խոսքով' երբ այդ մասին հայտնի դարձավ, մայրը պնդում էր, թե բռնություն չի եղել, երեխան քարի վրա է ընկել։
Հետաքննություն է սկսվել, պարզվել է, որ դստերը սեռական բռնության է ենթարկել սեփական հայրը։ Դրանից հետո առավել սարսափելի մանրամասներ են հայտնի դարձել, որ սեռական բռնության է ենթարկվել նաև ավագ դուստրը, որը 6-րդ դասարանում էր սովորում։ Խոսքը հենց այն աղջկա մասին է, որին նաև աղմկահարույց տեսանյութում են բռնության ենթարկում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։