«Ժողովրդի կամքը արտահայտված է, և մենք խոստում ունենք, որ պետք է ինքնորոշվենք։ Եթե մենք ընդունում ենք, որ Լաչինի միջանցքը չի գործում զուտ հումանիտար առումով, հնարավոր է շատ մարդիկ ասեն դրական քայլ է, բայց մենք պետք է հասկանանք, որ այս ամենը քաղաքական որոշումների հետևանք է»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյան այս տեսակետը հայտնեց' անդրադառնալով այն խոսակցություններին, որ նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է բացել Ակնայի (Աղդամ) ճանապարհը, ինչի դիմաց թշնամին իբր թե համաձայնելու է մասամբ բացել Բերձորի (Լաչինի) ճանապարհը։
«Արայիկ Հարությունյանը, եթե որոշի բացել ճանապարհը անհասկանալի պայմաններով միանշանակ սխալ քայլ կլինի, իսկ եթե կդրվի Արցախի բանակցային կողմ դառնալու հարցը, այդ դեպքում մենք ինքնորոշման իրավունքի համար կբարձրացնենք մեր սուբեկտայնությունը, այս պարագայում դրական քայլ կլինի։
Գալստյանի խոսքով Հարությունյանը շատ-շատ հարցերի պատասխանը չի տվել, միաժամանակ ավելացնում է.
Ադրբեջանը ինչ պարտադրանք դրել է Արայիկ Հարությունյանի առաջ, Արայիկ Հարությունյանը կատարել է և իհարկե սա հերթական զիջումն է լինելու»,- ասաց նա:
Գալստյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը ամեն ինչ անում է, որ իր որոշումները բոլորի վրա բարդի։
«Եթե նա որոշում կայացնի, փորձելու է լայն շրջանակներին մասնակից դարձնի այդ որոշմանը, որովհետև իր ձեռագիրն է՝ պատասխանատվությունը իր վրայից բարդել մի շարք անձանց վրա։ Ես համոզված եմ, եթե որոշումը կայացվի դա փորձելու է բարդել ժողովրդի վրա, ինչը իրականության հետ աղերս չի ունենալու»,- ավարտեց Դավիթ Գալստյանը:
Լիլիթ Զալիբեկյան