ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալավերդիում ծանոթացել է Սանահին-Ակներ 9,3 կմ ավտոճանապարհի շինաշխատանքների ընթացքին:
Նա տեղեկացրել է, որ ծրագրի արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ դրամ, որը հատկացվել է պետական բյուջեից. աշխատանքների մեծ մասը կավարտվեն մինչ տարեվերջ:
Բնակիչներից մեկը վարչապետի առջեւ բարձրացրեց ջրի հարցը. «Մենք ջրի կարիք շատ ունենք: 21-րդ դարում ենք, ուղղակի խնդրում եմ»:
Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Եղբայր, դա ամբողջ հանրապետությունում պրոբլեմ է եւ դա անպայման լուծվող հարցերից է, չենք կարող չլուծել: Այլ հարց, թե ինչ տեմպով, ինչ հերթականությամբ, ինչ մեթոդով: Արդեն որերորդ տեղն է, որ մեզ թվում է, թե լուծել ենք, ծախս ենք արել, հետո խողովակներն են պայթում: Ճանապարհները շատ կարեւոր են, բայց եթե ջուրը չլինի, մենք մեծ պրոբլեմներ կունենանք»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: