Այսօր ստացած ձեր կրթությունը վաղը դո՛ւք օգտագործելու եք մեր հայրենիքն առավել բարեկեցիկ ու զարգացող դարձնելու համար:

Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել էր Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ յուրահատուկ միջոցառմամբ են սկսել նոր ուսումնական տարին:

Խաղաղության մաղթանքով ու հայրենասիրության առաջին դասով է ազդարարվել դպրոցականների մուտքը դեպի կրթօջախ:

Ժամանակն արդյունավետ օգտագործելու, գիտելիքներհ հայրենիքին ծառայեցնելու պատգամով Գագիկ ծառուկյանը շնորհավորել է դպրոցականներին: Հատուկ ջերմությամբ է հիշատակել նաև շրջափակված Արցախում գտնվող բոլոր դպրոցականներին ու ուսանողներին: