Ժամը 05.00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապօգնության մեքենան, որն ուղևորվել էր Մարտակերտի շրջան՝ ադրբեջանական հարձակման հետևանքով ութ զոհերի մարմինները տեղափոխելու համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Վարորդը վնասվածքներ է ստացել և ի վիճակի չէ տարհանել դիերը»,- հայտնել է Արցախի ՄԻՊ-ը: