Սա կեղտոտ և էժան կեղծիք է՝ նեյրոնային ցանցի տեխնոլոգիաների օգտագործմամբ: Պուտինի հետ իմ վերջին հեռախոսազրույցը եղել է մայիսի 21-ին՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ, և զրույցի թեման եղել է Արցախում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված իբրև թե իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտունի հեռախոսզրույցի հատվածին։
«Ակնհայտ է, որ այս ֆեյք նորության հայտնվելը հենց հիմա կապված է արցախյան ողբերգական իրադարձությունների և առաջիկա քաղաքական գործընթացներում ինձ չեզոքացնելու փորձի հետ։», - մասնավորապես նշել է Ռոբերտ Քոչարյանը։