Ադրբեջանը խախտեց պայմանավորվածությունը․ մինչ Եվլախում «բանակցություններ են» ընթանում, ադրբեջանական զինյալները կրակում են խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ այդ թվում Ստեփանակերտի։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Ստեփանակերտից։
«Ցավոք, ադրբեջանցիները փորձում են դրոշը դնել Ստեփանակերտի կենտրոնում։ Կենտրոն չեն հասել, Ստեփանակերտի վերևի թաղամասերում են, մերոնք դիմադրում են։ Չգիտեմ՝ կհաջողվի նրանց դա անել, թե ոչ»,-ասաց Ստեփանակերտի բնակիչը՝ ավելացնելով, որ այս պահին ինքնաձիգի կրակոցներ է լսում։