Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել շտապ միջոցներ ուղարկել Ստեփանակերտում պայթյունից տուժածներին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։

«Իմ բոլոր մտքերը վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել: Ադրբեջանը պետք է թույլատրի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը», - գրել է Կոլոննան: