Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը' Լեռնային Ղարաբաղից կոչ են անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ, այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով։
Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը' կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ, քանի որ մեզ համար առավել թանկ է մարդկային կյանքը, որի փրկության գործում դուք կարող եք ունենալ ձեր ներդրումը։
Հավատացե՛ք, որ նաև ձեր գործողություններից է կախված վիրավորների ճակատագիրը»,-ասված է հայտարարությունում:
ԼՂ-ում խնդրում են ամենայն պատասխանատվությամբ մոտենալ հարցին' ցուցաբերելով բարձր պատասխանատվություն և հանդուրժողականություն։