Սա չմտածված, ռազմավարական առումով ոչ ճիշտ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Դուք կարող եք բացատրել ցանկացած որոշում և ցանկացած բան, բայց նրանք, ովքեր դա կայացրել են, նախ պետք է պատասխանեն, թե ինչո՞ւ:
Մեր երկրների միջև հարաբերությունների զարգացումը մեր ժողովուրդների՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ընտրությունն է։ Սրան հակասում է Հռոմի ստատուտի վավերացումը»,- ասել է Վոլոդինը։